Ըստ վերջին տվյալների, երկու պայթյունների հետևանքով, որոնք տեղի են ունեցել Անկարայում հակառազմական հանրահավաքի ժամանակ, զոհվել է 86 մարդ: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

 

 

62 մարդ մահացել է տեղում, 24-ը' հիվանդանոցում:

 

 

Վիրավորվել է 186 մարդ, 28-ի վիճակը ծանր է:

 

 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թուրքիայի մայրաքաղաքքում մի քանի պայթյուն է որոտացել հակառազմական հանրահավաքի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ պայթյունների հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ: