Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Այդ մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ընդգծել են, որ երկու պայթյուններից տուժել է նաև ավելի քան 100 մարդ:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել պաղպաղակի խանութի հարևանությամբ, իսկ երկրորդը՝ բաղդադյան հիմնական կամուրջների շուրջ:
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: