Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը` հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում: Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շտապ Փարիզ է վերադարձել Ավինյոնից:
Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ հուլիսի 15-ին քաղաքում դրոշները խոնարհված կլինեն: Չեղյալ են հայտարարվել համերգներն ու միջոցառումները: