Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած երկու պայթյունների արդյունքում զոհերի թիվը հասել է 38-ի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին AP-ին հայտնել են պաշտոնական աղբյուրներից:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 27 մահացածների մասին: Տեղական իշխանությունների տվյալներով' պայթյուններից մեկը իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Դարուլաման շրջանում, իսկ կառավարական շենքերից մեկի առաջ պայթեցվել է ականապատված ավտոմեքենան:

 

Ահաբեկչության համար պատասխանատվություն է ստանձնել «Թալիբան» կազմակերպությունը