Վերջին 48 ժամվա ընթացքում Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ռազմական կառույցներում ահաբեկչության զոհ է դարձել 42 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, իշխանությունները հայտնում են հարյուրավոր զոհերի մասին: Վերջին երկու օրերի ընթացքում Քաբուլում տեղի ունեցող ահաբեկչական գործողությունների պատասխանատվ ությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
Ուրբաթ գիշեր Քաբուլի ոստիկանական ակադեմիայում ահաբեկչական գործողություններ է իրականացրել անհայտ մահապարտը: Գործողությունների պատասխանատվությունն առայժմ որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել: