Նախօրեին գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Բիրյուլևո շրջանում բռնկված անկարգությունների հետևանքով վիրավորվել է 23 մարդ, որոնց թվում' 8 ոստիկան, հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից. գրում է Интерфакс-ը:

 

Վիրավորներից 8-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:

 

Մոսկվայի հարավային շրջանում գտնվող այս թաղամասում կիրակի գիշերը անհայտ անձը դանակով սպանել էր մի երիտասարդի և չքվել անհայտ ուղղությամբ: Թաղամասի բնակիչները հավաքվել էին' իրավապահ մարմիններից պահանջելով սպանության արագ բացահայտում: Սակայն հավաքը վերածվել էր անկարգությունների, որի արդյունքում ձերբակալվել է 400 մարդ: