Այսօր հանրապետության ողջ տարածքում կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակը, շրջանների մեծ մասում ցերեկն արևային, միայն արևելյան շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն:

 

Առանձին վայրերում հնարավոր է քամի 18-20մ/վրկ, մառախուղ: Օդի ջերմաստիճանը և գիշերը, և ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Տեղեկացնում ենք, որ առաջիկայում կրկին մի փոքր կտաքանա:

 

Երևանում այս գիշեր և հոկտեմբերի 15-ին կդիտվի պարզ եղանակ, տեղումներ չեն սպասվում: Տեղ-տեղ հնարավոր է քամի 7-10մ/վրկ:
Գիշերը +5+7, ցերեկը +20+22, երեկոյան +14+16: