SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ալեքսանդր Աֆյանը:

 

ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով, նրա փոխարեն նշանակվել է Սամվել Հովհաննիսյանը:

 

Ս. Հովհաննիսյանը կադրային ոստիկան է և հարուստ ու պրոֆեսիոնալ փորձ ունի ոստիկանության ծառայության գործում, և որ ամենակարևորն է, ոստիկանության համակարգում բարի համբավ ունի: