«Հայաստանում ամեն 10-րդ ընտանիք սոված է քնում: Գոյություն ունի բացարձակ և հարաբերական աղքատություն: Բացարձակ աղքատությունն այն է, որ չի կարողանում հոգալ իր հիմնական կարիքները: Հարաբերականը` կենսամակարդակի պահպանման ծախսերից է կախված: Հայաստանում աղքատների թիվը 9.3%-13% է հասել, իսկ հարուստների թիվը ոնց կար` այդպես էլ մնացել է»,-հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

 

Ահարոն Ադիբեկյանը խնդրի լուծումը տեսնում է միավորվելու մեջ. «Եթե 700 հոգի 1000 դրամ տա` տրակտոր կառնեն»,-ասել է նա ու ավելացրել, որ ապագայի նկատմամբ հավատ չունեն անգամ ունևորները: Վերջիններս փախչում են` տանելով կապիտալը, քանի որ ստվերային քաղաքականություն են վարում և հասկանում են, որ մեկ օր ամեն ինչ ավարտվելու է: