Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է հոկտեմբերի 23-ին մեկնել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա: Նա հրավիրված է մասնակցելու միջազգային օդանավակայանի նոր տերմինելաի բացման արարողությանը: Մեկօրյա այցի ընթացքում նախատեսված է Էրդողանի հանդիպումը Կոսովոյի իր պաշտոնակցի' Հաշիմ Թաչիի և Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Բացմանը սպասող կառույցը, ըստ թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալության, իր չափերով ամենամեծն է Բալկաններում: Նշվում է, որ Պրիշտինայի օդանավակայանը շատ առումներով նմանություն է ունենալու Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանի հետ: