Երեկ 1in.am-ը գրել էր, որ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահին դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլք: Նախագահի օդանավի վայրէջքից մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը:
Լուրեր.com-ը զրուցեց ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը, որ եղել է վիճաբանություն:
«Եղել է տղամարդկային բանավեճ' կապված Վոլեյբոլի ֆեդերացիայի հետ, բանավեճը ունեցել է քաղաքակիրթ ավարտ: Նախագահին դիմավորելուց հետո յուրաքանչյուրն իր մեքենայով հեռացել է'մնալով իր կարծիքին»:
Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ Լուրեր.com-ին չհաջողվեց կապ հաստատել: