«Դա արդեն ցինիզմ է: Բոլորին աշխատավարձ պետք է: Հարկավոր է ասել, որ ոչ թե Հովիկ Աբրահամյանը կամ Գաուստ Սահակյանն են այդ աշխատավարձը ստանում և խնդիրը դրանում է, այլ պաշտոնն է գնահատվում»: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը' անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի արտահայտած այն տեսակետին, թե Գալուստ Սահակյանի և Հովիկ Աբրահամյանի աշխատավարձը բարձրացնել պետք չէ:
«Վաղը, մյուս օրը այդ պաշտոնին նորերը կգան, ինչքան որ ապահովված լինի աշխատավարձով պետական չինովնիկը, բնականաբար, ավելի շահախնդիր կլինեն, ավելի լավ մասնագետներ կներառվեն կառավարման պրոցեսում: Իշխանությունն ազգի և պետության գործիքն է, ինչքան լավ գործիքներիով աշխատի այնքան հաջողություններն ավելի կլինեն»,-ասաց Սահակյանը: