Մորը դիտավորությամբ ծեծի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու գործի քննությունը շարունակվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

 

Ըստ մեղադրանքի՝ 37-ամյա Վարդան Ստեփանյանը 2013թ. հուլիսի 30-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում գտնվող իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է համատեղ ապրող մոր' Վերգուշ Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին ու մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով մահ:

 

Վ. Սարգսյանը 30.07.2013թ.՝ ժամը 09:50-ին, «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ում մահացել է:

 

Վարդան Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

 

Ի դեպ նշենք, որ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստինֆո»