Հուլիսի 30-ին' ժամը 04:45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ծանր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ներգանգային հեմատոմա, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը հիվանդանոց է տեղափոխել մի կնոջ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության տեղեկացմամբ' մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ կինը Հացիկ գյուղի բնակչուհի, 1936 թ. ծնված Վերգուշ Սարգսյանն է, որին նույն օրը' ժամը 03:00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, հարվածել և վնասվածքը պատճառել է որդին' 1976 թ. ծնված Վարդան Ստեփանյանը:
Ըստ բժշկի տեղեկանքի' Վերգուշ Սարգսյանն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նույն օրը' ժամը 09:50-ին, Վերգուշ Սարգսյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Ձեռնարկվում են միջոցառումներ' Վարդան Ստեփանյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Հեղինակ:
«Փաստինֆո»