Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալեց «Ռոստովին»: Հանդիպումն ավարտվեց Կարպինի թիմի հաղթանակով՝ նվազագույն 2:0 հաշվով:

Հաշիվը բացվեց 15-րդ րոպեին: Յուրա Մովսիսյանը՝ իր իսկ վաստակած 11 մետրանոց հարվածից գոլի հեղինակ դարձավ: Երկրոդ գոլը գրանցվեց 76-րդ րոպեին, աչքի ընկավ Տինո Կոստան:

Նշենք, որ Օզբիլիսը և Մովսիսյանը հանդիպմանը մասնակցեցին մեկնարկային րոպեներից: Սակայն հայ հարձակվողը փոխարինվեց 71-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստներն էլ մեկական անգամ զգուշացվեցին խաղի ընթացքում: