Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Բյուջեի նախագիծը քննարկվելու է Ազգային ժողովի բոլոր հանձնաժողովներում:
Բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ նաև նվազագույն աշխատավարձի բարձրացմանը:
Նրա խոսքերով` հունվարի 1-ից կբարձրանան ուժային կառույցների աշխատողների աշխատավարձերը, իսկ քաղծառայողներինը' հուլիսի 1-ից:
Հունվարի 1-ից կբարձրանան նաև թոշակները: Նվազ թոշակ ստացողների մոտ աճի տեմպերն ավելի բարձր կլինեն' 93 հազար դրամ, ավել ստացողների թոշակները չեն բարձրանա:
Կառավարության ղեկավարը նշեց, որ հունվարի 1-ից կենսաթոշակների բարձրացման արդյունքում 32 հազար մարդ աղքատության շեմից դուրս կգա: