Ավիավթար ՌԴ Րյազանի մարզում.զոհվել են ազգությամբ հայեր
Հուլիսի 14-ին, ժամը 01.15-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 13-ին ժամը 18.50-ի սահմաններում ՌԴ Րյազանի մարզի Սպասսկի շրջանի Սպասսկ քաղաքից 4 կմ դեպի հյուսիս տեղի է ունեցել թեթև շարժիչով մարդատար ինքնաթիռի օդաղետ, ինչից զոհվել են չորս քաղաքացիներ, որոնցից երեքը ազգությամբ հայեր են՝ Էդուարդ Առուստամյան (օդաչու, ծնվ.1958 թ.), ուղևորներ Կարեն Հարությունյանը (ծնվ. 1981 թ.) և Տիգրան Ադամյանը (ծնվ.1987թ.):
***
Մոսկվան Ուկրաինայի բանակին հակահարված հասցնելու հնարավոր գործողություններ է ծրագրում
Մոսկվան մտածում է Ուկրաինայի բանակին հակահարված հասցնելու հնարավոր գործողությունների մասին, եթե Ռուսաստանի տարածքների գնդակոծումը շարունակվի: Այս մասին հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով Կրեմլի աղբյուրը:
ՌԴ ԱԳ նախարարությունը հանդես է եկել Կիևին հասցեագրված խիստ հայտարարությամբ՝ նախազգուշացնելով անխուսափելի հետևանքների մասին, սակայն ուկրաինական կողմը մերժել է իր հասցեին արված մեղադրանքները:
«Ռուսական կողմը շատ լավ գիտի, թե կոնկրետ որտեղից է գնդակոծումն իրականացվում, այս գործողությունների շարունակության դեպքում հակահարվածն անխուսափելի է»,- հայտնում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Ռոստովի մարզում Ուկրաինայի տարածքից բնակելի շենքի վրա ռումբ ընկնելու հետևանքով զոհվել էր մեկ մարդ, երկուսը տուժել էին:
***
Իտալիային մեղադրում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն արգելափակելու մեջ․ ԶԼՄ-ներ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Իտալիային մեղադրում են Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցների սահմանումն արգելափակելու մեջ: Այս մասին գրում է Financial Times պարբերականը:
Արևմուտքի մի շարք երկրների դիվանագետներ մեղադրում են Իտալիայի իշխանություններին ՌԴ-ի հանդեպ ավելի կոշտ պատժամիջոցների սահմանման մասին որոշման ընդունումն արգելափակելու մեջ:
Ըստ պարբերականի՝ սկզբում ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների գլխավոր հակառակորդ դիտարկվել է Գերմանիան, սակայն վերջին շրջանում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սկսել է ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել:
Նշենք, որ Իտալիան և Գերմանիան սերտ տնտեսական կապեր ունի ՌԴ-ի հետ:
***
Պուտինը կարողացել է համոզել Մերկելին՝ Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու հարցում
Ինչպես հայտնում է Укринформ-ը' վկայակոչելով France-Presse լրատվական գործակալությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում երեկ դռնփակ հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել է Կիևի ու Ուկրաինայի արևելքի միջև ուղիղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության հարցը:
Ըստ France-Presse-ի' Մերկելը հավանություն է տվել և աջակցել Ռուսաստանի նախագահի այն գաղափարը, ըստ որի Կիևը պետք է անհապաղ բանակցություններ սկսի Ուկրաինայի արևելյան շրջանների աշխարհազորայինների հետ:
Ինչպես հաղորդում է աղբյուրը, չնայած այս գաղափարի շուրջ եկած համաձայնության, Մերկելն ու Պուտինը համակարծիք չեն եղել ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ շփման խմբի եռակողմ հանդիպման աշխատանքները վերսկսելու հարցում:
***
Բուենոս Այրեսում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել Է 55-ի
Ոստիկանության ճշտված տվյալների համաձայն՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցախաղում Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Բուենոս Այրեսում սկսված անկարգությունների հետեւանքով 55 մարդ Է տուժել, ձերբակալվել Է ավելի քան 70 հոգի: Ավելի վաղ հաղորդվել Էր յոթ տուժածների եւ շուրջ 30 ձերբակալվածների մասին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», անկարգությունները ծայր են առել հուլիսի 13-ի գիշերը: «Կոթողի» մոտ, որը Արգենտինայի մայրաքաղաքի ճարտարապետական խորհրդանիշն Է, վանդալների խմբերը քարկոծել են նկարահանող բրիգադների ավտոմեքենաները եւ շտապօգնության մեքենաները: Ի պատասխան ոստիկանությունը կիրառել Է արցունքաբեր գազ եւ ջրանետեր:
Դրանից հետո վանդալները նահանջել են «Կոթողի» մերձակա հրապարակից եւ սկսել են քարկոծել հարեւանությամբ գտնվող խանութներն ու թատրոններից մեկի շենքը: Հնարավոր վնասի մասին առայժմ չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
Հայաստանի քաղաքացիները փորձել են ատրճանակներ անցկացնել Վրաստան
Վրաստանում Հայաստանի քաղաքացիներ են ձերբակալվել անօրինական ճանապարհով երկիր Walther PP եւ Մակարով ՄՊ-645Կ պնեւմատիկ ատրճանակներ, ինչպես նաեւ զինամթերք անցկացնելու փորձի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 14-ին հաղորդել Է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մամուլի ծառայությունը:
«Եկամուտների ծառայության աշխատակիցների կողմից հուլիսի 13-ին երկու Walther PP cal. 9 mm պնեւմատիկ ատրճանակ, պահունակ եւ երկու փամփուշտ, ինչպես նաեւ MP-645K cal. 4.5 mm ատրճանակ եւ 11 փամփուշտ են հայտնաբերվել հայ-վրացական սահմանի «Նինոծմինդա» մաքսային անցակետում Հայաստանի քաղաքացիներ Ա.Ռ-ի եւ Ա.Կ-ի ավտոմեքանեները զննելիս»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Գործը հետագա քննության համար փոխանցվել Է Սամցխե Ջավախքի տարածաշրջանի պարեկային ոստիկանության հետաքննչական բաժնին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն:
***
Մենք բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված Ֆրանսիայի ջանքերը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն: Վարչապետը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան անձնակազմին և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի 225-ամյակի առթիվ, մաղթել բարօրություն և հետագա առաջընթաց:
«Այսօրվա խորհուրդը, որքան հոգեհարազատ է ֆրանսիացիներին, նույնքան ոգևորիչ է բոլոր ազատատենչ ժողովուրդների համար: Այն վեհ գաղափարները, որոնց համար պայքարում էին ֆրանսիացիները, ուղղորդեցին նաև բազմաթիվ այլ ժողովուրդների իրենց ազնիվ մղումներում՝ հանուն ազատության, հավասարության և առաջընթացի»,- նշել է Հովիկ Աբրահամյանը: Շարունակությունն այստեղ:
***
Թուրքական մամուլը բացահայտել է Էրդողանի չհայտարարագրած հարստությունը
Թուրքական մամուլը հրապարակել է երկրի նախագահի թեկնածու առաջադրված, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընտանիքին պատկանող առանձնատների լուսանկարները, որոնք նա չի հայտարարագրել: Մամուլը պարզել է, որ Էրդողանն այդ ունեցվածքը գրանցել է իր ընկեր Լաթիֆ Թոփբաշի անվամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոզչու» թերթը:
Թերթը գրել է, որ Իզմիրում 2 առանձնատների շինարարությանն անձամբ հետեւել է Էրդողանը դուստրը' Սումեյյան, եւ դրանք կառուցվել են հենց Էրդողանի ցանկությամբ:Շարունակությունն այստեղ:
***
Վրատանի վարչապետը' երեք տոննա ադրբեջանական հերոինի առգրավման մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորել է ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեին եւ նրա գերատեսչությանը' թմրանյութերի աննախադաեպ խմբաքանակ առգրավելու առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը:
«Չիկաիձեի գերատեսչությունը թմրանյութերի մեծ քանակություն է առգրավել: Այդքան մեծ քանակությամբ թմրանյութեր դեռեւս չեն առգրավվել ոչ միայն մեր, այլ նաեւ հարեւան երկրներում», -ասել է Ղարիբաշվիլին:
Հուլիսի 11-ին վրացի իրավապահները հեղուկ հերոինի մեծ խմբաքանակ են հայտնաբերել բեռնատար ավտոմեքենայում, որը Վրաստան էր ժամանել Ադրբեջանից եւ մեկնում էր Թուրքիա: Թմրանյութը տեղափոխում էին հեղուկ օճառի 30 լ տարողությամբ տարաներով: Թմրանյութի ընդհանուր քաշը կազմել է 2,79 տ:Շարունակությունն այստեղ:
***
Ծովինարի բնակչությունը պատվով եւ շուքով հուղարկավորեց ադրբեջանական դիվերսիայի զոհ դարձած հայ սպա Սարգիս Աբրահամյանին
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղն այսօր վերջին հրաժեշտը տվեց իր հերոս զավակին' ադրբեջանական հերթական դիվերսիայի արդյունքում զոհված, հայկական բանակի սպա Սարգիս Աբրահամյանին:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ' Սարգիս Աբրահամյանին վերջին հրաժեշտը տալու էին եկել ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականներ' ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ, ծառայակից զինվորականներ, մարտական ընկերներ, հազարավոր համագյուղացիներ, Գեղարքունիքի մարզպետարանի, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ եւ բնակիչներ, Մարտունու զինկոմիսարիատի աշխատակիցներ, պաշտոնական այլ անձինք: Նախորդ օրը հերոսի ընտանիքին էին այցելել եւ ցավակցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:Շարունակությունն այստեղ:
***
Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը կհանձնի Բարաք Օբամային
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ` Միշելի հետ հուլիսի 14-ին կընդունի երկրում հավարատարմագրված տարբեր պետությունների արտակարգ ու լիազոր նոր դեսպաններին, այդ թվում Տիգրան Սարգսյանին: Այդ մասին հայտնում է USA Today-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեսպաններն իրենց հավատարմագրերն են հանձնելու ԱՄՆ նախագահին:
Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել ընթացիկ տարվա ապրիլի 3-ին: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հունիսի 26-ի հրամանագրով Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում: Մինչ այդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պարտականությունները կատարում էր Թաթուլ Մարգարյանը:
***
Ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալությունը
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, այսօր' ժամը 13:00-ի դրությամբ Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի ղեկավարն ու անդամների մի մասը ձերբակալվել, մյուսները ոչնչացվել են հայկական հատուկ նշանակության ջոկատայինների կողմից:Տեսանյութն այստեղ: