«Հայազն»-ի երիտասարդական թևի հայտարարությունը.
«Հայազն» կուսակցության երիտասարդական թևը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին: Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուցիայի և անպատժելիության մթնոլորտի դեմ:
Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբևէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, և օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին և միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը: