Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն: