Շանթ Հարությունյանը, ով արդեն երկու տարի հայտարարում և խոստանում էր, որ 2013թ. հեղափոխություն է անելու «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով ակցիա է սկսել Ազատության հրապարակում: Հարությունյանը հայտարարում է, որ հրապարակում է մնալու մինչև հեղափոխության հաղթական ավարտը: Նա չի ակնկալում այլ քաղաքական ուժերի աջակցությունը.«Ինձ համար միևնույն է, թե ով կմիանա իմ պայքարին, իմ հարևանը, թե ԱԺ որևէ պատգամավոր, կամ կուսակցության ղեկավար»: Հարությունյանը ցանկանում է ոչ թե սոսկ իշխանափոխություն իրականացնել, այլ արժեքների հեղափոխություն: Որպես Հայաստանում առկա մերժելի արժեքների հիմնական պատասխանատու նա համարում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և իր սկսած հեղափոխությունը մտադիր է հաղթական ավարտի հասցնել կամ մինչև դեկտեմբերի 2-ը, երբ նախատեսված է Պուտինի ենթադրյալ այցը Հայաստան: Շանթ Հարությունյանը նախատեսում է, որ հեղափոխությամբ կկարողանա կանխել Պուտինի այցը, կամ հեղափոխություն կիրականացնի հենց այդ այցի ընթացքում:
Շանթ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ 168.am-ի տեսանյութում: