ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է տրանսպորտի սակագնի թանկացման մասին և հավաստիացրել, որ իրենք Համաշխարհային բանկի հետ վերլուծություններ են իրականացնում, սակագների հետ կապված գնահատականներ են տրվում:

 

Համապատասխան մոդելի մշակումը թույլ կտա գնահատել սակագների բարձրացման ազդեցությունը բնակչության վրա:

 

Այն, թե արդարացի է, թե ոչ աղքատության նման բարձր ցուցանիշի դեպքում տրանսպորտի սակագինը 200 դրամ դարձնելու մտադրությունը, նախարարը կարծում է, որ ինքը ոչ թե արդարացվածի մասին պիտի խոսի, այլ իրենք պետք է անդրադառնան հարցի ամբողջական կողմերին: «Սոցիալական ազդեցության տեսանկյունից, իհարկե, ինքը բավականին խնդիրներ է առաջացնում»,-ասել է Արտեմ Ասատրյանն ու  հիշեցրել, որ պետական բյուջեով սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները շուրջ 57 մլրդ դրամով աճելու են, ինչը հնարավորություն կտա մեղմել տրանսպորտի սակագնի բարձրացման ազդեցությունը: