Նոյեմբերի 4-ին` ժամը 08.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան վարչական շրջանում՝ Ոստիկանության հոսպիտալի մոտ, այրվում է տուն:

 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ավանի դաշտ փողոցի թիվ 7/1 հասցեում' «Գալուստ Եփրեմյան» ԱՁ-ին պատկանող փայտի մշակման արտադրամասում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.11-ին, մարվել՝ 11.15-ին:

 

Այրվել է արտադրամասի չորանոցում կուտակած 4 խմ փայտ: