Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, համաձայն որի'արգելվում է քաղաքացիություն տրամադրել այն անձանց, ովքեր երբևէ վտարվել կամ դեպորտի են ենթարկվել Ռուսաստանի Դաշնության տարածքից. հայտնում է Интерфакс-ը:

 

Համապատասխան գործող օրենսդրության' Ռուսաստանից վտարված անձինք 5 տարի շարունակ իրավունք չունեն քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել: Սակայն այն անձինք, ովքեր դեպորտի կամ հետընդունման են ենթարկվել միջազգային համաձայնագրերի հիման վրա, իրավունք ունեն մեկնել արտասահման և անմիջապես նման դիմում ներկայացնել:

 

Դեպորտի ենթարկվածներին քաղաքացիություն տրամադրելու մասին օրենքն ընդունվել է Պետդումայի կողմից հոկտեմբերի 25-ին և հոկտեմբերի 30-ին հավանության արժանացել Դաշնային խորհրդի կողմից: