Այս զարմանահրաշ ակվարիումը գտնվում է Բեռլինի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում: Հսկայական չափերի հասնող ակվարիումը գրավում է աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկներին: Այն տեղադրված է հյուրանոցի անմիջապես կենտրոնում: Ահռելի ակվարիումը, որ կրում է «Ակվադոմ» համարժեք անունը, «Ռեդիսսոն» հյուրանոցում է 2003թ.-ից:

 

Самый большой аквариум в отеле

Շնորհիվ իր չափերի` այն համարվում է աշխարհի ամենամեծ ակվարիումը: Ապակեպատ ակվարիումի շառավիղը 11 մետր է, բարձրությունը`16 մետր: Որպեսզի ապակին կարողանա դիմանալ պարունակությանը, այն պատրաստել են շատ հաստ շերտով` 19 սմ: Ընդհանուր հաշվով` այն կշռում է 150 տոննա: Ջրի պարունակությունը ռեկորդային է՝ մեկ մլն լիտր: Ակվարիումի բնակիչները տարատեսակ են. աշխարհի տարբեր ծայրերից բերված էկզոտիկական ձկներ, նույնիսկ շնաձկներ:

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

 

Հարուստ  ու տարատեսակ բուսականությունը յուրօրինակ կոլորիտ է հաղորդում: Բայց սա դեռ ամենը չէ: Ովքեր ցանկանում են ավելի մանրամասն ծանոթանալ ակվարիումին՝ կարող են օգտվել վերելակից, որը հատուկ պատրաստված է վերջինիս համար: Շուրջ քառասուն մարդու տարողությամբ վերելակը իջնում է ակվարիումի ամենակենտրոն: 

 

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

Самый большой аквариум в отеле

 

 

 

 Պատրաստեց Նելլի Ալեքսանյանը