Նոյեմբերի 8-ին` ժամը 23.15-ին, տեղեկություն է ստացվել, որ Արաքս-Լենուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սարդարապատ-Արաքս ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 18 ՏՕ 412 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից ավտոմեքենայի վարորդը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Շտապօգնության աշխատակիցները տուժածին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

 

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: