Կանադայում ուղևորատար ինքնաթիռի կործանումից զոհվել է 5 մարդ. երկուշաբթի օրը հայտնում է СВС-ը:

 

Առկա տեղեկությունների համաձայն` Bearskin Airlines ավիաընկերությանը պատկանող երկշարժիչանի ինքնաթիռը, որում գտնվել են 2 օդաչուները և 5 ուղևոր, կործանվել է Ռեդ Լեյքի օդամավակայանում վայրէջքի ժամանակ:

 

Ինքնաթիռի պոչի հատվածում գտնվող 2 ուղևորներին հաջողվել է փրկվել:

 

Միջադեպի պատճառները ճշտվում են: