Թուրքական ռազմական ուղղաթիռը, որում եղել են նաև բարձրաստիճան զինվորականներ, հուլիսի 5-ին Գիրեսունի Ալուջրա գավառում կործանվել է: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է յոթ, վիրավորվել' ութ մարդ: Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթթին Ջանիքլին հերքել է արտաքին միջամտության վարկածն ու հայտարարել, որ դժբախտ պատահարի պատճառը եղանակային վատ պայմաններն են:
Կատարվածի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ: