«Հայաստանի Սոցիալիստական Շարժում» հասարակական նախաձեռնությունը և «Եվրասիական ինտեգրացիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմական, քաղաքական, հասարակական և հոգևոր-մշակութային կյանքի զարգացման հրամայականը տեսնելով Մաքսային և Եվրասիական միություններին Հայաստանի անդամակցությամբ` հայտարարում են «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքի ստեղծման մասին:

 

Դաշինքը հանդես է գալու նախաձեռնությունների շարքով` աջակցելու Եվրասիական ընտանիքին Հայաստանի անդամակցության գործընթացին: «Հայաստանը Եվրասիայում» հասարակական դաշինքը բաց է համագործակցության գաղափարակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների և անհատների համար:

 

«Հայաստանը Եվրասիայում» ՀԴ Մամուլի ծառայություն