Հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանը «BMW-320» մակնիշի ավտոմեքենայով բախվեց «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով վարորդ Ա.Հակոբյանը, նրա եղբայր Հայկ Հակոբյանը և նրանց երեխաները' Էդվարդ, Տաթևիկ, Էմմա, Էդգար Հակոբյանները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ:

 

Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին Էդգար Հակոբյանը մահացել էր, իսկ Էդվարդ Հակոբյանը մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Փաստի առիթով հարուցված քրեական գործում Վարդան Պետրոսյանը մի քանի օր առաջ ներգրավվել է՝ որպես մեղադրյալ:

 

Դատարանը որոշում է կայացրել՝ բավարարել Վ. Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը: Գործով տուժողների ներկայացուցիչը Մարատ Գինոսյանն է: Այսօր նա պատասխանել է 168.am-ի հարցերին:

 

Առավել մանրամասն` աղբյուր կայքում: