Հանովերի դաշնային դատարանը հինգշաբթի օրը սկսում է քննել Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի դեմ հարուցված գործը: Պատմության մեջ առաջին անգամ դատարանի առջև կանգնած Գերմանիայի նախագահը մեղադրվում է ծառայողական դիրքի չարաշահման միջոցով 719 եվրո յուրացնելու մեջ:

 

Վուլֆը իր պաշտնոը լքել էր 2012թ. փետրվարին` կառավարելով ընդամենը 598 օր: Սկանդալից հետո նրա հանդեպ միանգամից մի քանի հետաքննություն սկսվեց, որոնք սակայն հետագայում կասեցվեցին' թողնելով միայն մեկը' Վուլֆի ընկեր կինոպրոդյուսեր Դավիդ Գրյոնեվոլդի կողմից Վուլֆի ծախսերը վճարելը, որի դիմաց նախագահն աջակցություն էր հայտնել գործարարի նախագծերի իրականացմանը: