tesankyun.am-ի փոխանցմամբ` նոյեմբերի 15-ի առավոտյան Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի բնակիչները ինքնակամ բացել են հանրապետական նշանակության Բերդ-Իջեւան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը:

 

Նշենք, որ ճանապարհը փակվել էր այդ հատվածում հոկտեմբերի 22-ին ադրբեջանական ոտնձգության հետեւանքով ժամկետային զինծառայողի զոհվելու, 3 զինծառայողի վիրավորվելու հետեւանքով: Պառավաքարի բնակիչները մեզ հայտնեցին, որ ճանապարհը բացվելուց հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը այցելել են Վազաշեն եւ Պառավաքար,զրուցել բնակիչների հետ: Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: