Նոյեմբերի 16-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության էրեբունու բաժին, որ Նոր Արեշ 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող տներից մեկի մոտ ծայրահեղ ծանր վիճակով երիտասարդ տղա կա:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված փողոցի թիվ 12 տուն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը' Էրեբունու ոստիկանապետ Անդրանիկ Ազարյանի և օպերգծով տեղակալ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները' բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ:
Խումբը պարզել է, որ նշված հասցեից մարմնական վնասվածքներով Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել Ավանեսովի նրբանցքի բնակչուհի 24-ամյա Աստղիկ Աղաջանյանին և ազգությամբ հնդիկ մի երիտասարդ տղայի: Վերջինս, ով պարանոցի կտրված մասով էր տեղափոխվում, հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Մանրամասն՝ shamshyan.com-ում: