Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Հայաստանին ՆԱՏՕ-ի շաբաթի կապակցությամբ, որն անցկացվել է նոյեմբերի 18-ից 22-ը: Եթե Հայաստանում մեկ շաբաթ ՆԱՏՕ-ի շաբաթ է, ապա տարվա մնացյալ շաբաթներն ու օրերը ռուսական են: Բառացիորեն նախօրեին՝ ՆԱՏՕ-ի շաբաթի ժամանակահատվածում, Հայաստանը հերթական հանձնումը կատարեց ռուսական ռազմակայանին, տալով նոր տարածքներ:

 

Դրա դիմաց ռուսներն էլ ինչ որ տարածք վերադարձրին Հայաստանին, նաեւ 18 ուղղաթիռ են կարծես թե տրամադրելու: Մինչդեռ, ՆԱՏՕ-ի հետ ենթակառուցվածքային որեւէ ծրագրի հեռանկարը արգելափակվել է ՀԱՊԿ որոշումով, որը ստորագրել ու վավերացրել է նաեւ Հայաստանը՝ ոչինչ չանել առանց ՀԱՊԿ ադամների միաձայն հավանության:

 

Այդ պայմաններում, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա կապակցությամբ շնորհավորանքը ստանում է առավելապես խորհրդանշական բնույթ: Գուցե քաղաքական նրբերանգներ կան այդ շնորհավորանքի մեջ, հատկապես, որ դրա զգալի մասը վերաբերում է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելությանը: Թե ինչ ակնարկ կա այդ հիշատակումներում, դժվար է ասել:

 

Գուցե դժվար է դրանից բացի այլ բովանդակային բան ընդգծել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության մեջ, իսկ գուցե նաեւ ԱՄՆ-ն խաղաղապահների մասով ինչ որ բան է ակնարկում Հայաստանին, որը կարծես թե ընկել է Արցախ ռուս կամ ՀԱՊԿ խաղաղարարների մուտք ապահովելու ռուսական «գծի» վրա:

 

 

Մանրամասն` այստեղ: