Ժողովուրդ թերթը գրել է, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ուժայիններին, որի ժամանակ քննարկվել են Պուտինի այցի ժամանակ անվտանգության ապահովման հարցեր: Ըստ թերթի, խոսքը մասնավորապես վերաբերել է բողոքի հնարավոր ակցիաներին, որոնք արդեն իսկ թափ են հավաքում Հայաստանում:

 

Ըստ ամենայնի, մտահոգություններն անտեղի չեն: Չնայած Հայաստանում վերջին տարիներին կառուցված ներքաղաքական սխեմային, երբ համակարգը «դասավորեց» քաղաքական ուժերին այնպես, որ վերահսկողության տակ վերցվեն հանրության բոլոր շերտերը, այնուամենայնիվ, այդ կառուցվածքն ակնհայտորեն ճեղքեր է տվել: Այսպես կոչված քաղաքական ուժերն այլեւս չունեն ազդեցություն եւ հեղինակություն, իսկ նրանց քարոզչական սխեմաները տապալվել են: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, առավել եւս, որ սեղանին են դրված Հայաստանի ինքնիշխանության, հայոց լեզվի եւ այլ հիմնարար խնդիրներ:

 

Եւ կան հանրային շերտեր, որոնց ավելի ու ավելի բարդ է մոլորեցնել քարոզչական տարատեսակ հնարքներով: 

 

Մանրամասները՝ այստեղ: