Ամերիկյան խոշոր Duke Energy Renewables ընկերությունը 1 մլն դոլարի չափով տուգանք կվճարի Վայոմինգ նահանգում գտնվող երկու հողմային էլեկտրակայաններում թռչունների սատկելու համար: Ընկերությունը մեղավոր է ճանաչել իրեն վերջին 3 տարում իր էներգետիկ օբյեկտներում 14 արծիվների սատկելու համար։
Գումարը, որը կվճարի ընկերությունը, կուղղվի վայրի բնության պահպանության նախագծերին։