Այսօր' նոյեմբերի 26-ին, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում առաջին անգամ կշնվի հայ գրերի տոնը: Ակնկալվում է, որ այդ օրը միավորելու է հայրենիքից հեռու բնակվող բոլոր հայերին և հնարավորություն կտա մոսկվայաբնակներին առավել լավ ճանաչել հայոց մշակույթը:
«Սա շատ կարևոր տոն է հայերի համար: Դրա միջոցով մենք պատմում ենք մարդկանց հայոց գրերի պատմությունը, որի շնորհիվ մեզ են հասել բազմաթիվ արժեքավոր հնագույն ձեռագրեր»,-ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Միջոցառումների կենտրոնական իրադարձությունը Երևանի Մատենադարանից բերված ձեռագրերի ցուցադրությունն է լինելու, որին կհաջորդի համերգային երեկո հայր ռուս դերասանների մասնակցությամբ, և տեղի կունենա Մեսրոպ Մաշտոցին նվիրված ֆիլմի ցուցադրումը:
Ակնկալվում է, որ ցուցադրությանը ներկա կգտնվի նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. գրում է գործակալությունը:
Դիտվել է 44 անգամ: