Լեհաստանի Սիեդլիսկա քաղաքի բնակիչ Յարոսլավ Կարոլինսկին մահացած է համարվել, իսկ ծնողները «ճանաչել» են իրենց որդու դիակը: Նրա դիակը ոստիկանությունը հայտնաբերել էր Ուկրաինայի սահմանին մոտ գտնվող անտառում:

 

2011 թվականի հոկտեմբերին 38-ամյա Յարոսլավը հեռացել էր տանից՝ առանց զգուշացնելու: Նրա ծնողները համոզված էին, որ իրենց որդին հեռացել է անվերադարձ:

 

Բայց անցյալ շաբաթ նա վերջապես վերադարձել է տուն և, տեսնելով իր շփոթված ծնողներին՝ կանգնած իր գերեզմանի մոտ, ասել է.«Բարև ձեզ մայրիկ և հայրիկ, ես վերադարձել եմ»:

 

Տեսնելով նրան՝ մայրն ուշաթափվել է: «Նրանք երկուսն էլ ապշած էին»,- ասել է Կարոլինսկին:

 

Դատախազությունն այժմ փորձում է պարզել, թե ում դիակն է թաղված գերեզմանում:

 

«Փաստինֆո»