Ռուսական բանակի հայաստանյան բազայում զինծառայողների ռոտացիա է տեղի ունենում:

 

Ռուսաստանյան բանակի Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ավելի քան 1600 զինծառայողներ ուղարկվել են Վոլգոգրադի և Բուդյոնովսկի զորամասեր, որտեղից էլ նրանք զորացրվելու են: Այս մասին տեղեկացնում է azatutyun.am-ը:

 

Զորացրվողների փոխարեն արդեն իսկ իրականացված ավելի քան 20 ավիաչվերթներով Երևան և Գյումրի են ժամանել 2 հազարից ավելի նորակոչիկներ՝ շարքայիններ և սերժանտներ, ովքեր տարբեր ռազմական մասնագիտությունների գծով նախնական ռազմական պատրաստականություն են անցել ռուսական բանակի կրթական կենտրոններում: