Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Ռուսաստանի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը:

 

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, երկու երկրների նախագահները հեռակոնֆերանսի միջոցով կապվել են «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ, որը գտնվում է ՋԷԿ-ի տարածքում: Միլլերը զեկուցել է 5-րդ էներգաբլոկը շահագործման հանձնելու պատրաստակամության մասին 9 հայտնել, որ «Գազպրոմի» ներդրումների միջոցով կառուցված էներգաբլոկն ունի 480 մեգավատ հզորություն և կարող է մշակել 3.3 միլիարդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա: Այնուհետև ՋԷԿ-ի տնօրեն Կարեն Սարգսյանը հայտնել է, որ էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել:

 

Ի պատասխան Պուտինի' այն հարցի, թե որքան է կազմել կատարված ներդրումը, «Գազպրոմի» ղեկավարը նշել է, որ 300 միլիոն դոլարից մի փոքր ավել:

 

Պուտինը և Սարգսյանը էլեկտրակայանի աշխատակիցներին հաջողություն են մաղթել: