Transparency International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բեռլինում, հրապարակել է ամենամյա կոռուպցիոն ինդեքսը (Corruption Perceptions Index—CPI): Հետազոտությունը ցույց է տալիս տարբեր պետությունների պետական ոլորտում կոռուպցիայի տարածվածության աստիճանը 0-ից (սա ամենաբարձր կոռուպցիոն ցուցանիշն է) մինչև 100 (որն այս դեպքում ամենացածրն է):

 

Վարկանշային աղյուսակում ընդգրկված է եղել 177 երկիր:

 

Հայաստանը, համաձայն CPI ինդեքսի, նախկին ԽՍՀՄ երկներից ամենաքիչ կոռումպացվածներից է և զբաղեցնում է 94-րդ տեղը: Առավել քիչ կոռումպացված հետխորհրդային երկիր է ճանաչվել Բելառուսը' 123-րդ հորիզոնական, և Մոլդովան' 102-րդ հորիզոնական:

 

Ռուսաստանը 28 բալով հայտնվել է 127-րդ հորիզոնականում' հավասարվելով այնպիսի երկների, ինչպիսիք են Ադրբեջանը, Մադագասկարը, Գամբիան, Լիբիան, Մալին, Նիկարագուան, Պակիստանը:

 

91 բալով առաջին տեղը կիսել են Դանիան և Նոր Զելանդիան: Այստեղ կոռուպցիան ամենաքիչն է:

 

Ամենավատ ցուցանիշը գրանցել են Աֆղանստանը, Հյուսիսային Կորեան և Սոմալին' 8-ական բալով զբաղեցնելով վերջին հորիզոնականը: