«Ռուսաստանն արդարացի է մեղադրում Կիևին այն բանի համար, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում ԵՄ հետ տարվող բանակցություններում Ռուսաստանի շահերը հաշվի չեն առնվել»,-հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ինչում է մեզ մեղադրում Ռուսաստանը վերջին ժամանակներս: Նա մեզ մեղադրել է այն բանում, որ մենք հաշվի չենք առնում նրա շահերը Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում: Արդարացի՞ է արդյոք այդ դիրքորոշումը: Անխոս արդարացի է»,-ասել է Յանուկովիչը ուկրաինական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ:
Այս կապակցությամբ նա նպատակահարմար է համարել եռակողմ բանակցությունների ձևաչափը` Ուկրաինա-ԵՄ-Ռուսաստան:
Այս ձևաչափին Եվրամիությունը իր համաձայնությունը չի տալիս: