Ներքաղաքական ճգնաժամը շարունակում է պահպանվել Թայլանդում: Հակակառավարական ակտիվիստները կոտրել են ոստիկանության կենտրոնակայանի դարպասներն ու ներխուժել են շենք՝ իրենց դժգոհությունների ուղերձը փոխանցելու համար:
Իրավապահ մարմինները որոշել են չընդդիմանալ: Ցուցարարներին թույլատրվել է մուտք գործել նաեվ մետրոպոլիտենի ոստիկանության ու կառավարության շենքեր:
Լարվածությունը որոշ չափով թուլացել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետն ուժային կառույցներին հրահանգել է լուրջ դիմադրություն ցույց չտալ: