Դեկտեմբերի 5-ին' ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Նորավանք եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է հարակից ձորակը. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի А999АУ50 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել քարակույտի մեջ. տուժածներ չկան:

 

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկ: