Հայաստանում անհրաժեշտ է ամրապնդել հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է Novosti Armenia-ն, Կիևում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը հայտարարել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով բաժնի ղեկավարի տեղակալ Նիկոլյա Շմիդտը:
Իր հերթին Հայաստանի ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բացի ընտրական հանձնաժողովից, հասարակության վստահության ամրապնդման գործում իրենց ներդրումը պետք է ունենան նաև այն կուսակցությունները, որոնք իրենց ներկայացուցիչներին նշանակում են տեղամասային ընտրական հանձնաժողովներում: