Չկա ընդունված ստանդարտ, թե որքան պետք է տևի ընտրություններից առաջ քաղաքական կուսակցությունների կողմից անցկացվող քարոզարշավը:
Այս մասին, պատասխանելով լրագրողի հարցին, թե բավարա՞ր է, արդյոք, 12 օրը քարոզարշավ անցկացնելու համար, ասաց ԺՀՄԻԳընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը: Նա նշեց, որ տարբեր երկրներում ընտրական գործընթացը տարբեր կերպ է կազմակերպվում: «Մենք տեղյակ ենք, որ պաշտոնական քարոզարշավը Հայաստանում 12 օր է տևելու, բայց կան նաև միջոցառումներ, որոնց իրականացումն արգելված չէ մինչ քարոզարշավի մեկնարկը»,-ասաց նա: Գաչեկի խոսքով` դիտորդական առաքելությունը ընտրատեղամասերն ընտրում է պատահական սկզբունքով:
Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստանում են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ներկայացուցիչները: Դեկտեմբերի 9-ին դիտորդները դիտարկելու Հայաստանում մեկնարկած ընտրությունների ընտրական տեղամասերի բացումը, քվեարկությունը, քվեաթերթիկների հաշվումն ու արդյունքների ամփոփումը: Նախնական արդյունքների և եզրակացությունների վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելու է ընտրությունների հաջորդ օրը: Ընտրական ողջ գործընթացի դիտարկումների վերաբերյալ վերջնական զեկույցը հրապարակվելու է ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս անց: