Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանն այսօր հանդիպեց լրագրողների հետ:

Հանդիպմանը Խուրշուդյանն ասաց, որ վերադառնում է մեծ սպորտ:

«Փոքրիկիս ծնունդից հետո վերադառնում եմ մեծ սպորտ: Արդեն 2 ամսից ավել է' մարզվում եմ և պատրաստվում եմ ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնությանը, այնուհետև մտադիր եմ մասնակցել աշխարհի առաջնությանը:

Մեկ տարին երկար ժամանակ է դադարի համար: Այդքան դադարից հետո դժվար է ծանրաձող բարձրացնելը: Նույնիսկ 7 կգ-ն ծանր է թվում: Այժմ արդեն 100 կգ բարձրացնում եմ:

Եվրոպայի առաջնությունում փորձելու եմ կրկնել ցույց տվածս արդյունքը»,-նշեց մարզուհին: