Երեկ Դեկտեմբերի 8-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում, Հերացի փողոցից դեպի Խանջյան թունել ընկած հատվածում բախվել են Mercedes, Wolksvagen, Daewoo մակնիշի ավտոմեքենաները:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով Wolksvagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրասվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: