Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 22.55-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղացած առատ ձյան և մերկասառույցի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

«M-16» ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի մոտակայքում, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, որոնք շարունակել են իրենց ընթացքը: