Դեկտեմբերի 13-ին' ժամը 21.12-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել գազից պայթյուն, ինչից 3 քաղաքացի տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: