Թուրքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Ստամբուլի առաջին ատյանի դատարանն արձակել է հայերի դեմ ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով ձերբկալվածների դատավճիռը: Վերջիններս տարեսկզբին բողոքի ցույց էին կազմակերպել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում' նվիրված Խոջալուի դեպքերի 20-ամյա տարելիցին:
Ցույցի ժամանակ մասնակիցները հնչեցրել էին հայերի հասցեին վիրավորական արտահայտություններ և պարզել թշնամության կոչ անող պաստառներ: Նման վարքի համար դատարանում էր հայտնվել 10 մարդ կասկածյալի կարգավիճակում:
Արդեն հայտնի է դարձել, որ նրանցից 4-ին դատարանն արդարացրել է, իսկ 6-ին դատապարտել 5 ամսվա բանտարկության: Ավելի ուշ, սակայն, ազատազրկման վճիռը փոխարինվել է 3.000 թուրքական լիրա տուգանքով: